Պետության կողմից չկա հարցին ճիշտ մոտեցում (14 Նոյեմբերի, 2012)

Պետության կողմից չկա հարցին ճիշտ մոտեցում

Վերարարտադրողական առողջության հայկական ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը հայտարարեց, որ Հայաստանում յուրաքանչյուր յոթ ընտանիքներից մեկն ունի անպտղության խնդիր:

Ըստ Էդուարդ Համբարձումյանի, անպտղության վերաբերյալ կա լավ եւ ոչ այնքան լավ նորություն. լավն այն է, որ վերջին հինգ տարիների համեմատ անպտղության տոկոսը նվազել է. «10 տարի առաջ 28 տոկոս էր անպտղությունը Հայաստանում, իսկ այսօր արդեն 16 – 18 տոկոս է: Ըստ մեր ասոցացացիայի ուսումնասիրության, Արցախում անպտղության տոկոսն ավելի մեծ է` 18 տոկոս, սակայն այս թիվն ավելին է, քան զարգացած երկրներում: Եթե անպտղության տոկոսը 5 տոկոսից ավելի է, դա արդեն դեմոգրաֆիական խնդիր է առաջացնում: Հիմնականում դա կապվում է նրա հետ, որ այսօրվա սերունդը պատերազմի հետևանքով վախի, ցրտի ու մթության մեջ մեծացած երեխաներն են»:

Էդուարդ Համբարձումյանի տվյալներով, գոյություն ունի անպտղության մոտ 40 տեսակ, որոնցից 22-ը կանաց հետ է կապված, 18-ը՝ տղամարդկանց. «Հայաստանում արհեստական բեղմնավորումը արժե 3500 – 5000 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտասամանում այն արժի գրեթե եռակի անգամ թանկ: Միայն ու միայն ֆինանսական խնդիրների պատճառով, երբեմն, չի կատարվում արհեստական բեղմնավորում: Մեթոդը կա, մասնագետները կան, դեղորայքը կա, հիվանդները կան, բայց ծառայությունը չի մատուցվում, քանի որ թանկ է ու պետության կողմից չկա հարցին ճիշտ մոտեցում»:

< Վերադառնալ
Դեպի Էջի սկիզբ